Բաժիններ՝

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային նշանակումներ է արել. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` հունվարի 10-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:  Ոստիկանապետի հրամանով Արամ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ա. Ղազարյանը նշանակվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքի պետ Ռոբերտ Ալիխանյանը:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով, նրա փոխարեն նշանակվել է Գագիկ Իսպիրյանը, ով երկար տարիներ աշխատել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի պետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս