Բաժիններ՝

Մոսկվայում հայազգի դրամանենգներ են ձերբակալվել

«LifeNews»-ի  փոխանցմամբ`  Մոսկվայում հայազգի դրամանենգներ են ձերբակալվել, ովքեր ռուբլու եւ դոլարի թղթադրամներ են կեղծել, հետո դրանք տարածել Մոսկվայում եւ Մոսկովյան շրջանում: Իրավապահների տեղեկություններով` դրամանենգները  5 միլիոն դոլարի կեղծ թղթադրամներ են «հատել»:

Ոստիկանության աղբյուրը հաղորդել է, որ իրավապահները տեղեկություններ են ստացել Հայաստանի քաղաքացիների կողմից կեղծ դրամի հատման մի քանի արտադրամասերի գոյության մասին: Ոստիկանները կապ են հաստատել դրամանենգների հետ` ներկայանալով որպես կեղծ թղթադրամների գնորդներ: Առաջին իսկ հանդիպմանը դրամանենգները պատմել են, որ պատրաստ են 5 մլն դոլարի թղթադրամներ իրացնել:

Երկրորդ հանդիպման ժամանակ նրանք, որպես նմուշ, բերել են 100 դոլարանոց թղթադրամներ: Դրանք փոխանցելուց անմիջապես հետո 27-ամյա Արման Լեւոնյանին եւ 30-ամյա Արտակ Մարդոնյանին ձերբակալել են:

Ձերբակալվածները հայտնել են, որ իրենց սխեմայում  ներգրավված են իրավապահ մարմինների բարձրաստիճան աշխատակիցներ, ինչպես նաեւ պաշտոնյաներ եւ  հանցավոր շրջանակների ներկայացուցիչներ:  Ներկայումս ստուգվում են հնարավոր մասնակիցների տվյալները, հաղորդել է գործակալության աղբյուրը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս