Ոստիկանները հանացագործներին բերման են ենթարկել Աբովյան քաղաքից
Հունվարի 8-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 10 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հովսեփ Ղ.-ին, 1982 թ. ծնված Վահրամ Մ.-ին և 1977 թ. ծնված Երիբեկ Ք.-ին:
Վերջինիս վերարկուի գրպանից հայտնաբերվել է ծալովի դանակ` 8.5 սմ շեղբի երկարությամբ, իսկ Հովսեփ Ղ.-ն խոստովանել է, որ պատրաստում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց և իր բնակարանի խոհանոցից ներկայացրել է 12.7 գ շագանակագուն նստվածք, ապակյա սրվակ, 1.5 լ և 1 լ տարողության պոլիէթիլենային տարաներ` սպիտակավուն նստվածքով, 0.5 լ տարողությամբ աղաթթու, օգտագործած 12 ներարկիչ, յոդի տարա, դեղահաբի տուփ, շագանակագույն 30 գնդիկ, շերեփ և բամբակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն