Երեկ մայրաքաղաքի բանկերում մեծ հերթեր էին գոյացել. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Երեկ մայրաքաղաքի բանկերում մեծ հերթեր էին գոյացել։ Բանն այն է, որ նախատոնական օրերին մեր երկիր մեծ չափով դրամական փոխանցումներ են արվել, այնքան շատ, որ դեկտեմբեր ամսվա վերջին աշխատանքային օրերը բավարար չէին դրանք ստանալու համար։ Երեկ՝ այս տարվա առաջին աշխատանքային օրը, բոլորը շտապել են ժամ առաջ ստանալ հարազատների կողմից իրենց ուղարկված դրամական փոխանցումները։

Ի դեպ, դեկտեմբերի 30-ի նույն պատկերն է եղել «Կոնվերս բանկի» «Զվարթնոց» օդանավակայանի մասնաճյուղում։ Այդ օրը բանկերի այլ մասնաճյուղեր չեն գործել, և հարյուրավոր մարդիկ ցանկացել են գումար ստանալը «հաջորդ տարի» չգցել։

Մանրամասները` «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս