Ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանի այցն ԱՄՆ երկարաձգվել

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր տարին ԱՄՆ-ում անցկացնելուց հետո հունվարի 3-ին վերադարձել է Հայաստան և մարտական է տրամադրված հետագա պայքարի հարցում: Այս մասին Tert.am-ին ասել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Ես արդեն հանդիպել եմ նրա հետ, նա, ինչպես միշտ, մարտական է, պայքարի պատրաստ, այդպիսի տրամադրությամբ է Հայաստանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շուտով մամուլի ասուլիս կհրավիրի և կտեղեկացնի իր առաջիկա ծրագրերի մասին։

Արմեն Մարտիրոսյանը նաև ասել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ է պատասխանել ԱՄՆ այցի ժամկետների մասին տրված հարցին. «Մի հետաքրքիր հարց տվեցինք, թե ինչո՞ւ այցն այսքան երկարեց, նա բովանդակային պատասխան տվեց, ասաց՝ Աստված չանի այս սեղանի շուրջ նստածներից որևէ մեկդ իմ իրավիճակում լինի, որ ընտանիքի կեսն այստեղ է, մյուս կեսն օվկիանոսից այն կողմ: Իսկապես պարզ է, որ այդ խնդիրը մարդկային առումով հասկանալի է և ցանկալի չէ, որ որևէ մեկը երբևիցե ունենա այդ խնդիր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս