Բաժիններ՝

«Հարազատ թշնամի», «Քաղաքում», «Շամշյան». Ինչ են որոնել Google-ում Հայաստանից 2013-ին. media.am

2013թ.-ին Հայաստանից Google որոնողական համակարգով էականորեն աճ գրանցած (rising searches) տասը բառերն ու բառակապակցություններն են «harazat tshnami», «kino 2013», «a10», «vk», «qaxaqum», «shamshyan», «gmail», «masha», «masha medved», «perevodchik»: Այս մասին գրում է Media.am-ը։

«Harazat tshnami» եւ «kino 2013» տերմինների համար Google Trends-ն արել է «breakout» նշումը, ինչը նշանակում է՝ 2013-ին դրանց որոնումը գրանցել է ավելի քան 5000%-ի աճ:

Այս բառերն ու բառակապակցություններ որոշակի պատկերացում են տալիս Հայաստանից Google-ի որոնումից օգտվողների ամենատարածված հետաքրքրությունների մասին:

google-voronum

Հայաստանցիներին հետաքրքրում են սերիալները: Տասնյակը գլխավորող «harazat tshnami»-ին «Արմենիա TV»-ով ցուցադրվող համանուն սերիալն է: «qaxaqum»-ն էլ «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» հեռուստասերիալն է:

Որոնումների տասնյակում «kino 2013» տերմինից կարելի է ենթադրել, որ հայաստանցիները որոնել են 2013թ.-ին արտադրված ֆիլմեր: «vk»-ն էլ առնչվում է ֆիլմերին, երաժշտությանը: Այն ռուսական Вконтакте սոցիալական ցանցն է, որն հաճախ օգտագործում են առանց արտոնագրի ֆիլմեր, երաժշտություն, խաղեր դիտելու, ներբեռնելու համար:

Երկու գրեթե միանման որոնումները՝ «masha» եւ «masha medved», ցույց են տալիս, որ Հայաստանում 2013-ին ամենափնտրվող անիմացիոն ֆիլմը ռուսական «Маша и Медведь»-ն է եղել:

«A10»-ը համակարգչային օնլայն խաղերի կայք է: Մարդիկ սիրում են համակարգչային խաղեր ու Հայաստանում մեծամասնության համար ընտրությունը հենց այդ կայքն է եղել:

«Shamshyan» տերմինի դեպքում պարզ է, որ մարդիկ որոնել են կա՛մ Գագիկ Շամշյանին, կա՛մ նրա հեռուստատեսային արտադրանքը՝ ավտովթարները:

Գեղամ Վարդանյան

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս