Բաժիններ՝

Տոնական օրերին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն սպասարկել է ավելի քան 6000 կանչ

Ամանորի օրերին քաղաքապետարանի ենթակայության հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, աշխատել են ուժեղացված աշխատակարգով, այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:

1032 դեպքում հիվանդները տեղափոխվել են հիվանդանոց: Կանչերի գերակշիռ մասը՝ 2221, եղել է գիշերային ժամերին:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 5390 կանչ: Ընդհանուր առմամբ՝ 2013-ին 20-25 հազարով ավելի կանչեր են ստացվել, ինչը, ըստ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի, պայմանավորված է ինչպես ոլորտում կատարված բարեփոխումներով, այնպես էլ ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության աճով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս