Բաժիններ՝

Դատավորը քոփիփասթ է արել քննիչի միջնորդությունը եւ ներկայացրել այն որպես իր որոշում. Վարդան Պետրոսյանի փաստաբան

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, կվիճարկվի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Դրանից բացի՝ պաշտպանական կողմը այսօր Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի՝ կապված Վարդան Պետրոսյանի կալանքը երկամսյա ժամկետով երկարաձգելու մասին:

Նիկոլայ Բաղդասարյանը ուսումնասիրել է դատարանի որոշումը եւ քննիչի միջնորդությունը, եւ շեշտեց, որ դրանք նույնաբովանդակ են այն աստիճանի, որ այն տառասխալները, որ թույլ է տվել քննիչը իր որոշման մեջ, ստորակետների, պրոբելների բացակայությունը կամ առկայությունը նույնն է նաեւ դատավորի մոտ:

«Ակնհայտ է, որ copy paste են արել, մինչ նիստը դատավորը հանդիպել է քննիչի հետ, ստացել էլեկտրոնային տարբերակը, որի իրավունքը չուներ, այսինքն՝ դատավարության ելքը լուծվել էր մինչեւ նիստի սկսելը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս