Աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդն ավելորդ քաշ ունի
Աշխարհում գրեթե ամեն երրորդ մարդն ավելորդ քաշ ունի կամ էլ տառապում է ճարպակալումից: Այս մասին նշվում է Միջազգային զարգացման բրիտանական ինստիտուտի հաշվետվության մեջ:
Գիտնականների հաշվարկներով, 1980 թ-ից 2008-ն ընկած ժամանակահատվածում նման անձանց թիվն աճել է գրեթե երեք անգամ` 250 միլիոնից հասնելով 904 միլիոնի, իսկ վերջին 5 տարում ավելացել եւս 0,5 միլիարդով:
Վերլուծաբանները հիշեցնում են, որ ավելորդ քաշը կարող է առաջացնել քաղցկեղ, դիաբետ եւ սրտանոթային հիվանդություններ, հաղորդում է Mignews-ը:
Բրիտանական ինստիտուտի մասնագետների կարծիքով` բոլոր երկրների կառավարությունները պետք է բնակչությանը պատշաճ իրազեկեն ճարպակալության վտանգների մասին , այլապես առաողջապահության վրա հետագայում ավելի շատ միջոցներ կծախսվեն: