Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում.երիտասարդներից 1-ը մահացելէ, մյուսը` հիվանդանոցում է
Հունվարի 7-ին, ժամը 00.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Մարտունի հատվածում` Երանոս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես E320» մակնիշի 50 CC 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ` Ս. Կ. (ծնվ. 1988 թ.) տեղում մահացել է, իսկ ուղևոր` Հ. Մ. (ծնվ. 1993 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Ս. Կ.-ի դին: