Վանաձորում ոչ բնակելի տնակ է այրվել
Հունվարի 6-ին, ժամը 18.29-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասում այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող խանութ-սրահում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.49-ին, մարվել` 19.10-ին:
Այրվել է չգործող խանութ-սրահի հատակի և առաստաղի երեսպատումը՝ 6 քմ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն