Բաժիններ՝

Քոլեջի տնօրենը կեղծ դիպլոմ է տվել այլ դպրոցում սովորող աշակերտին

Հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրենը նշված քոլեջը գերազանցությամբ ավարտելու փաստը վկայող դիպլոմ է տրամադրել Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի աշակերտին, ով հասկանալի պատճառներով քոլեջի դասերին ընդհանրապես չի մասնակցել:

Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո»-ին, քոլեջի տնօրենը աշակերտների ցանկում ընդգրկել է Խ.Դաշտենցի անվան դպրոցի աշակերտին, առանց նրա` դասերի մասնակցության՝ կազմել, ձևակերպել և 2013թ. տվել է Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ նշված քոլեջը գերազանցությամբ ավարտելու փաստը վկայող դիպլոմ, ինչպես նաև պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու երաշխավորագիր:

Արդյունքում աշակերտը հնարավորություն է ստացել, ըստ գործող կարգի, առանց ընդունելության քննություններ հանձնելու դիմել և ընդունվել նշված համալսարանի հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 2-րդ կուրս։

Նախաքննական մարմինը քոլեջի տնօրենին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս