Բաժիններ՝

Ընդդիմության երեք առաջնորդներն էլ կմասնակցեն Ուկրաինայի նախագահական ընտրություններին

Ուկրիանայում 2015թ. կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլին ընդդիմության  բոլոր երեք առաջնորդներն էլ կմասնակցեն: УНН-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը: Նա նշել է, որ այդ որոշումն ընդունվել է դեռեւս 2013 թ. մայիսին:

«Անցած տարի մայիսի 18 -ին մենք երեք քաղաքական ուժերի համաձայնագիր ստորագրեցինք, որտեղ հստակեցրեցինք, որ միասնական թեկնածուն աջակցություն կստանա երկրորդ փուլում: Այդ համաձայնագիրն ստարգարվել է եւ պետք է ի կատար ածվի: Առաջին փուլին ընդդիմության բոլոր թեկնածուները մասնակցում են որպես փրայմերիզի, իսկ երկրոդ փուլում արդեն նրանցից առավելագույն ձայներն հավաքածն ստանում է մյուս ընդդիմադիրների աջակցությունը»,-պարզաբանել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս