Բաժիններ՝

Գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. մեկ հոգի տուժել է

Դեկտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, ինչից գազալցակայանի աշխատակից Ս. Հ.-ը (ծնվ.1962թ.) ձեռքի վնասվածքով հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բարձր ճնշման կոմպրեսորի լիսեռից ծանրուկը պոկվել և վնասել է կոմպրեսորի արտաքին շերտը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031