Բաժիններ՝

Թուրքական ռազմական պատվիրակությունը հունվարի սկզբներին կժամանի Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրք բարձրաստիճան սպաների պատվիրակությունը հաջորդ տարեսկզբին ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Այցը տեղի է ունենալու հաջորդ տարվա հունվարի 7-9-ին և իրականացվելու է Ադրբեջանի ու Թուրքիայի երկկողմ համագործակցության ծրագրին համապատասխան: Այցը կրում է ճանաչողական բնույթը:

Գործակալության տվյալներով` թուրքական ռազմական պատվիրակության կազմում գտնվելու են Թուրքիայի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների գեներալներ ու գնդապետներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031