Ֆրանսիայում առաջին անգամ սկավառակով թողարկվել է «Խաղալիք» ֆիլմը` Պիեռ Ռեշարի մասնակցությամբ
Ֆրանսիայում առաջին անգամ, տեսասկավառակով թողարկվել է հանրահայտ «Խաղալիք» ֆիլմը, գրում է Le Figaro-ն:
Գլխավոր հերոսը` Պիեռ Ռեշարը թերթին ասել է, որ Ֆրանսիս Վեբերի այս ֆիլմն իր ամենասիրած գործերից մեկն է: «Վեբերը նախկինում խիստ քննադատության էր ենթարկում իր սցենարով նկարահանված ֆիլմերը: Այդ ժամանակ էլ ես նրան ասացի, որ ավելի լավ է քննադատելու փոխարեն ինքը ֆիլմ նկարահանի, ինչն էլ նա արեց»,-պատմել է դերասանը:
Դերասանը խոսել է նաեւ Վեբերի մեկ այլ հանրահայտ`«Անհաջողակներ» ֆիլմի մասին, որտեղ նա խաղացել է Ժերար Դեպարդյեի հետ: «Դեպարդյեն այդ ժամանակ նկարհանվում էր այնպիսի լուրջ ռեժիսորների մոտ, ինչպիսիք էին Դյուրան եւ Պյալան, բայց ես զգում էի, որ մեր դերասանական դուետը ցնցող է լինելու»,-հիշել է նա: