Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ-ը որոշել է Հարավային Սուդանում գործող խաղաղապահների քանակը հասցնել 12.500-ի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԱԽ-ը երեկ ընդունել է Հարավային Սուդան վերաբերյալ բանաձև, որը նախատեսում է միջցեղային բախումների կենտրոնում հայտնված այդ երկրում գործող խաղաղապահների քանակը 7000-ից հասցնել մինչ 12.500-ի՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու համար:

Հարավային Սուդանում խաղաղապահ կոնտինգենտի մեծացման նախաձեռնությամբ երկուշաբթի հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա խոստովանել է, որ Հարավային Սուդանում գործող խաղաղապահներին ուժեղացնելը կպահանջի ժամանակ, սակայն սկզբի համար անհրաժեշտ է Հարավային Սուդան ուղարկել առնվազն 5 գումարտակ, ոստիկաններ, մարտական ուղղաթիռներ, տրանսպորտային ինքնաթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031