Արգիշտի Կիվիրյանը ՀՔԾ-ում է
Քիչ առաջ Արգիշտի Կիվիրյանը իր փաստաբան Լուսինե Սահակյանի հետ մտավ ՀՔԾ: Հիշեցնենք, որ երեկ Արգիշտի Կիվիրյանը Հատուկ քննչական ծառայությունից գրություն էր ստացել, և տեղեկացվել էր, որ այսօր հրավիրվում է ՀՔԾ:
«Հատուկ քննչական ծառայությունից ստացելստացել եմ գրություն հետևյալ բովանդակությամբ «Ձեր վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելուց հետո այն ցուցումներով վերադարձվել է լրացուցիչ քննություն կատարելու համար: Ուստի ձեզ անհրաժեշտ է ներկայանալա ՀՔԾ, համապատասխան դատավարական գործողությունը մասնակցելու նպատակով»: Ու դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30 ինձ կրկին հրավիրել են ՀՔԾ: Այսպիսով կարելի է արձանագրել, որ Հայաստանի դատախազության և Հատուկ քննչական ծառայության աճպարարությունները շարունակվում են, տեսնենք թե էլ ինչ են մտածել…»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է Ա. Կիվիրյանը:
ՀՔԾ մտնելուց առան Արգիշտի Կիվիրյանը լրագրողների հետ զրույցում ասա, որ չգիտի, թե ինչ գործողություններ են կատարվելու ՀՔԾ-ում՝ նկատելով, թե այս ամենը վերածվում է «աբսուրդի թատրոնի»:
Հավելենք, որ արդեն երկրորդ անգամն է, ինչ Ա. Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործերը վերադարձվում են ՀՔԾ:
Արգիշտի Կիվիրյանը նաև նշեց, որ Հայաստանի դատարանների կայացրած վճիռը բողոքարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և եթե գործի նյութերը նման եղանակով կայացված քննությամբ ուղարկվեն ՄԻԵԴ, ապա Հայաստանն այնտեղ «խայտառակ է լինելու»:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և սուտ մատնության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ):