Բաժիններ՝

Սիրիական հակամարտության ժամանակ սպանվել է «Ալ-Քաիդայի» մոտ 10.000 զինյալ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2011 թվականի մարտին մեկնարկած Սիրիական հակամարտության ընթացքում Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ու նրա հետ կապված կազմակերպությունների 9936 զինյալ:

Նրանց մեծ մասը Սիրիայում է հայտնվել Թունիսից՝ 1902 մարդ, 1807 զինյալ բաժին է ընկել Լիբիային, 1432 զինյալ՝ Իրաքին: Արաբական և մուսուլմանական այլ երկրներից Սիրիա ժամանած և այդ երկրում սպանվածներից 828-ը ներկայացնում է Լիբանանը, 821-ը՝ Եգիպտոսը, 800-ը՝ Պաղեստինը, 714-ը՝ Սաուդյան Արաբիան, 571-ը՝ Եմենը, 412-ը՝ Մարոկկոն, 274-ը՝ Ալժիրը, 204-ը՝ Սոմալին, Պարսից ծոցի երկրները, Սուդանը, Կովկասի երկրներն ու եվրոպական երկրները:

Այդ զինյալները «Ալ-Քաիդայի» հետ կապված «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» և «Ահլ աշ-Շամ» ծայրահեղական խմբավորումների շարքում մարտնչել են Սիրիայի կառավարական զորքերի դեմ և սպանվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս