Վրաստանն ու ԱՄՆ-ը շուտով կսկսեն ազատ առևտրի մասին բանակցությունները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ապագայում Վրաստանն ու ԱՄՆ-ը մոտ ապագայում կսկսեն բանակցել ազատ առևտրի հարցերի շուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի մասին բանակցությունները գտնվում են սկզբնական փուլում. «Չեմ կարող ասել, թե մենք արդեն իսկ մոտ ենք նպատակին:

Բանակցությունները սկզբնական փուլում են, և մենք ցանկանում ենք համաձայնության գալ ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչների հետ: Արդեն իսկ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, շուտով կսկսվեն կոնկրետ բանակցությունները, և դա կլինի մեկ քայլ առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031