Բաժիններ՝

Pussy Riot խմբի անդամներից մեկն ազատ է արձակվել

Euro News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Pussy Riot փանկ-ռոք խմբի անդամ Մարիա Ալյոխինան այսօր ազատ է արձակվել կալանավայրից: Այս մասին հայտնել է նրա փաստաբանը: Վերջինիս հաղորդմամբ՝ Ալյոխինան մեքենայով Նիժնի Նովգորոդի կալանավայրից մեկնել է տեղի կայարան, որտեղից էլ գնացքով մեկնելու է Մոսկվա:

Սակայն մինչ դա անելն Ալյոխինան Նիժնի Նովգորոդում հանդիպել է տեղի իրավապաշտպանների՝ «Կտտանքների դեմ կոմիտե» հասարակական կազմակերպության հետ: Ալյոխինան ազատ է արձակվել նախագահի արձակած համաներմամբ՝ կապված Ռուսաստանի Սահմանադրության ընդունման 20-ամյակի հետ:

Ակնկալվում է, որ Pussy Riot խմբի մյուս անդամ Նադեժդա Տոլոկոնիկովան այսօր նույնպես կհայտնվի ազատության մեջ: Այս մասին հայտնել է նրա ամուսին Պյոտր Վերզիլովը: Մարիա Ալյոխինան և Նադեժդա Տոլոկոնիկովան 2012 թվականի փետրվարին դատապարտվել են երկամյա ազատազրկման՝ մայրաքաղաքի տաճարներից մեկում խուլիգանություն անելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Die Presse թերթը գրել էր, որ 2013 թվականը կարելի է անվանել Պուտինի տարի՝ կապված Արևմուտքի նկատմամբ նրա տարած հաղթանակների հետ.

«Չի բացառվում, որ Պուտինի հաջորդ հաղթանակն արդեն իսկ պատրաստ է, կարելի է պատկերացնել, թե արևմտյան ԶԼՄ-ներում ինչպիսի հրճանք կսկսվի, եթե նա իսկապես համաների 2003 թվականից բանտում գտնվող նավթային մագնատ Միխայիլ Խոդորկովսկուն ու Pussy Riot խմբի երկու երգչուհու` Նադեժդա Տոլոկոնիկովային ու Մարիա Ալյոխինային` նրանց ազատազրկման ժամկետների ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս