Բաժիններ՝

Ֆեթհուլլահ Գյուլենը նզովել է թուրքական ոստիկանությունում իրականացված «մաքրման» պատասխանատուներին

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրք աստվածաբան, իսլամի մասին 50-60 գրքի հեղինակ, գյուլենական շարժման հիմնադիր, համայն աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող Ֆեթհուլլահ Գյուլենը նզովել է նրանց, ովքեր պատասխանատու են Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի հետաքննմանը մասնակից ոստիկանության աշխատակիցների շարքերում «մաքրում» իրականացնելում:

Գյուլենը հայտարարել է նաև իր գլխավորած «Հիզմեթ» (թարգմանաբար՝ «Ծառայություն») շարժման նկատմամբ իրականացված «անհամաչափ հարձակման»  մասին՝ ընդգծելով, որ փորձ է ձեռնարկվում դրան վերջ տալու ուղղությամբ: Գյուլենը շարժման անդամներին կոչ է արել լինել ամուր և հավատարիմ գտնվել Ալլահին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենը սրանից առաջ հերքել էր իր մասնակցությունը Թուրքիայի իշխանական ու գործարար շրջաններում կատարված հնչեղ հետաքննությունում իր մասնակցությունը: Սակայն ակնհայտ է, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու Ֆեթհուլլահ Գյուլենի միջև հակամարտությունը հասել է իր գագաթնակետին:

Որպես դրա պատճառ է նշվում այն, որ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հայտարարել էր Գյուլենի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող ուսումնական հաստատությունների (dershane) փակման մասին:

Սրան հետևեց Գյուլենի հակահարվածը, որի վերահսկողության տակ գտնվող ոստիկանությունը կոռուպցիոն գործով մասշտաբային գործողություն ձեռնարկեց Ստամբուլում ու Անկարայում, ինչպես նաև այլ քաղաքներում և ձերբակալեց 50-80 մարդու, այդ թվում նաև երեք նախարարների որդիների:

Էրդողանը ներկայումս փորձում է հաջորդ տարվա ամռանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ձերբազատվել «Գյուլենի մարդկանցից»: Այդպիսի պայմաններում Գյուլենը կարող է շեշտը դնել Թուրքիայի ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի վրա:

Էրդողանն ու Գյուլենը տարաձայնություններ են ունեցել նաև թուրք-իսրայելական հարաբերությունների կապակցությամբ. Գյուլենը դեմ է եղել դրանց վատթարացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս