Ադրբեջանական SOCAR-ը գնել է հունական DESFA գազաբաշխիչ ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսը
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/c1e56548b8bcf69b3a2ce84bfb960a86.jpeg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 21-ին Աթենքում տեղի է ունեցել ադրբեջանական SOCAR-ի կողմից հունական DESFA գազաբաշխիչ ընկերության գնման մասին պայմանագրի ստորագրման արարողությունը:
SOCAR-ը գնել է հունական DESFA ազգային գազաբաշխիչ ընկերության բաժնետոմսերի 66 տոկոսը: Ստորագրման ժամանակ հայտարարվել է, որ DESFA ընկերության բաժնետոմսերի գնումն ունի մեծ կարևորություն Եվրոպայի էներգետկ անվտանգության ապահովման հարցում Ադրբեջանի դերակատարության բարձրացման, ինչպես նաև Հունաստանում օտար ներդրումների ներգրավման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ այս գործարքը պետք է կնքվեր դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ռուսական «Գազպրոմը» խափանել է այս գործարքը: