 
                        Քարաթափում` Երևանի Սարալանջի պողոտայում
 
                                    Դեկտեմբերի 22-ին, ժամը 09.35-ինահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների օպերատիվ խումբը:
Դեպքի վայրում են գտնվում նաև ՃՈ աշխատակիցները:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Արտակարգ իրավիճակների նախարարություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        