Հայաստանի բանկերը 1 շաբաթում գնել են 103.3 միլիոն դոլար
Դեկտեմբերի 16-20-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103,354,734 ԱՄՆ դոլար 404.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 103,312,840 ԱՄՆ դոլար 405.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,440,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 405.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 39,003,983 EUR 557.13 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 44,068,834 EUR 557.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 982,714,525 ՌԴ ռուբլի 12.22 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 140,603,542 ՌԴ ռուբլի 12.39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն