Բաժիններ՝

Սիրիական ընդդիմությունը պատրաստ է կալանավորել Սալիմ Իդրիսին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ապստամբները Թուրքիա փախած «Հեղափոխության բարձրագույն ռազմական խորհրդի» ղեկավար Սալիմ Իդրիսին մեղադրել են կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ:

Սիրիական ազատ բանակի ու ապստամբական ուժերի համատեղ հրամանատարության անունից հրաման է արձակվել նրան կալանավորելու մասին, եթե նա վերստին հայտնվի Սիրիայում: Իդրիսին կասկածում են զենքի ու զինամթերքի առևտրով զբաղվելու և դրանք ծայրահեղական խմբավորումներին վաճառելու մեջ:

Կալանավորվելու ու ազատազրկվելու վտանգը սպառնում է նաև նրա օգնականին: Նշվում է, որ Իդրիսը հինգշաբթի Ստամբուլում հանդիպել է ամերիկացի դիվանագետ Ռոբերտ Ֆորդի հետ, ով ուղղորդում է սիրիական ընդդիմության գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս