Փոստանջյանը՝ Մովսիսյանին. Ինչո՞վ եք վստահ, որ Սերժ Սարգսյանը թուրքերին զիջող մի փաստաթուղթ չի ստորագրի

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մտահոգված է՝ «ՀայՌուսգազարդի»20 տոկոսանոց բաժնետոմսերը ապագայում ՌԴ կողմից կվաճառվեն Թուրքիային կամ Ադրբեջանին: «Եթե վաղը, մյուս օր այնպիսի իրավիճակ լինի, որ Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, սա ինչպե՞ս եք գնահատելու՝ որպես գործարք: Մենք լծակներ ունե՞նք՝ կանխելու նման դեպքերը, որովհետև շուրջ 100 տարի առաջ ականատես եղանք, որ Մոսկվայում ստորագրվեց մի փաստաթուղ, որը Կարսի պայմանագիր կոչվեց և օտարվեցին ՀՀ-ին պատկաող հսկայածավալ հողատարածքներ՝ այդ թվում Արարատը: Համաձայնագրում մի կետ կա, որ փաստորեն մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց ռուսական կողմի նախնական համաձայնության: Մենք փաստորեն կաշկանդվա՞ծ ենք լինելու… ինչպե՞ս պետք է լուծենք այս հարցերը»,- ԱԺ արտահերթ նիստում այս մասին ՀՀ էներգետիակայի նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց պատգամավորը:

Ի պատասխան ՀՀ էնէրգետիկայի և բնական պաշարների նախարարարը նշեց, թե «Գազպրոմը» բաժնետոմսերը վաճառելու իրավունք ունի իրեն կապակցված ընկերություններին, այն էլ՝ ոչ ավելին քան 49 տոկոսը: «Նշված է նաև, որ վաճառելու իրավուք չունեն առանց մեր համաձայնության, անգամ փոխկապակված ընկերություններին հնարավորություն չունեն վաճառելու, եթե մենք համաձայնություն չենք տալիս»,- հավելեց Արմեն Մովսիսյանը:

Զարուհի Փոստանջյանն էլ հակադարձեց՝ հիշեցնելով, որ Կարսի պայմանագրի դեպքում էլ նման կետ կար, բայց այն չգործեց. «Գնացին Կարսի պայմանագիրը ստորագրեցին խորհրհրդային Հայաստանի իշխանությունները: Դուք Ձեր վրա վստա՞հ եք, որ Սերժ Սարգսյանը չի գնա, չի ստորագրի մի բան, որը կտա Արդբեջանին, Թուրքիային: Էս վստայությունը Ձեզ որտեղի՞ց: Հիմա մաքսայնացում է գնում, նախկինում խորհրդայնացում էր: Ինչո՞վ եք վստահ, որ Սերժ Սարգսյանը հիմա էլ թուրքերին զիջող մի փաստաթուղթ չի ստորագրի»:

Արմեն Մովսիսյանն էլ շտապեց հանսգտացնել: «Ես վստահ եմ, որ նման բան երբևիցե չի լինի….»,- վստահեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս