«ՀԺ». Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը չի հետաձգվի

Երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դիմել է պետական տնտեսագիտական համալսարան՝ հետաքրքվելու, թե հնարավո՞ր է հետաձգվի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը, որը նախատեսված է դեկտեմբերի 26-ին: Մասնագիտական խորհրդի քարտուղար Աննա Ասլանյանը հարցին սկսել է պատասխանել՝ դեռ չլսած, թղթակցի խոսքը բերանում. «Հարցը ոչ կոռեկտ է, ես դրան կարող եմ անդրադառնալ միայն պաշտպանությունից հետո, Տարոն Մարգարյանը դիմել է ըստ կարգի, ինչպես ցանկացած քաղաքացի և ոչ որպես քաղաքապետ ու ձևակերպվել է որպես հայցորդ»: Պարզվել է, որ Ասլանյանին թվացել է՝ իրենից հետաքրքրվում են, թե ինչպես է վերաբերվում Մարգարյանի ատենախոսությանը: Իսկ երբ ի վերջո լսել է հարցը, ևս մեկ անգամ ընդգծել է, որ Տարոն Մարգարյանը որևէ առավելություն չունի և, ինչպես բոլորի դեպքում, պաշտպանության օրը չի փոխվի:

Մանրամասները՝ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս