Սամվել Ալեքսանյանի «Նատալի էքսպորտ»-ը այլևս հոգեմետ դեղերի առևտրով չի զբաղվի
                                    ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին ավելի վաղ տրամադրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    