Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է, որ Սնոուդենի բացահայտումներից հետո սկսել է նախանձել Օբամային

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չի փորձել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից իմանալ ամերիկյան հատուկ ծառայությունների ռուսական ուղղվածության մանրամասները.

«Կասեմ գրեթե արհեստավարժ լեզվով. օպերատիվ պլանում մենք չենք աշխատում նրա հետ և երբեք էլ չենք աշխատել, և չենք դիմում նրան ամեն տիպի հարցերով՝ կապված նրա աշխատած (հատուկ) ծառայության ռուսական ուղղության հետ: Սնուդենը կատարել է վեհ, սակայն բարդ ընտրություն, ինչպե՞ս է նա գնացել դրան, նա բավական երիտասարդ է:

Ի՞նչ ունի նա, ոչինչ էլ չունի: Ինչպե՞ս է պատրաստվում ապրել, որտե՞ղ է պատրաստվում ապրել: Իմ հիշելով՝ նրա տարիքը 30-ից քիչ ավելի է, և նա իր համար ընտրություն է կատարել»: Պատասխանելով Սնոուդենի հետ հանդիպելու մասին հարցին՝ Պուտինը հայտարարել է.

«Սնոուդենը, հետաքրքրասեր, հետաքրքիր մարդ է, սակայն նա ունի իր գործերը, իսկ ես՝ իմը: Մենք նրան հնարավորություն ենք տվել բնակվել մեզ մոտ: Ինչպես ես արդեն իսկ հայտարարել եմ, մենք ելնում ենք նրանից, որ գտնվելով Ռուսաստանի տարածքում՝ նա չի զբաղվի հակաամերիկյան քարոզչությամբ»:

Պուտինն ընդգծել է, որ գլոբալ լրտեսման վերաբերյալ Սնոուդենի բացահայտումներից հետո սկսել է նախանձել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային. «Ես նախանձում եմ նրան (Օբամային): Նախանձում եմ, որովհետև (նա) կարող է անել դա, և դրա համար նրա հետ ոչինչ չի պատահի: Լրտեսությունը մշտապես եղել է: Դա աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս