Վրաստանի կառավարությունն արել է ամեն ինչ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որը Ռուսաստանը դեռ պատրաստ չէ Վրաստանի քաղաքացիների համար վիզաների չեղյալ հայտարարմանը.

«Վրաստանի կառավարությունն արել է ամեն հնարավոր բան՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Փոխվել է Վրաստանի կառավարության հռետորիկան, և ակտիվորեն սկսվել են վերականգնել Ռուսաստանի հետ տնտեսական ու մշակութային հարաբերությունները:

Կսպասենք, թե նրանք երբ պատրաստ կլինեն դրան: Մենք ձգտել ենք կարգավորել մեր հարաբերություններում առկա լարվածությունը, և կարծում եմ, որ դա հաջողվել է մեզ: Սակայն ափսոսանք են հարուցում և կատարելապես անհամատեղելի են օկուպացիոն գծում ու դրան հարակից գյուղերում Ռուսաստանի սադրիչ գործողությունները»:

Տեսանյութեր

Լրահոս