Բաժիններ՝

«Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում Վրաստանում կներդրվի 400-700 միլիոն դոլար. Կախա Կալաձե

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն ադրեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլում ակնկալում է 400-700 միլիոն դոլարի ներդրում: Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն.

«Շահ Դենիզ 2-ի նախագծի շրջանակներում նախատեսված է Հարավկովկասյան խողովակաշարի (նկատի ունի «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ) գազատարը – 168.am) ընդլայնում, որպեսզի տարեկան Թուրքիա հասցվի հավելյալ 16 միլիարդ խորանարդ մետր գազ (դրա 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար – 168.am):

Պլանավորված է զուգահեռ խողովակաշարի կառուցում, որի երկարությունն Ադրբեջանի տարածքում կազմելու է 387 կիլոմետր, իսկ Վրաստանի տարածքում՝ 55 կիլոմետր, ինչպես նաև ճնշման կարգավորման կայան և հավելյալ կոմպրեսորային երկու կայան:

Շահ Դենիզ 2 նախագծի շրջանակներում Վրաստանում կներդրվի 400-700 միլիոն դոլար: Շինարարության գագաթնակետի ժամանակ Վրաստանում կստեղծվի մոտ 2000 աշխատատեղ, իսկ շահագործման ժամանակ՝ մոտ 130 մշտական նոր աշխատատեղ: Բացի այդ, խողովակաշարը շահագործման հանձնելուց հետո Վրաստանը կստանա հավելյալ գազ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս