Բաժիններ՝

Թուրքիայում պաշտոնանկ են արվել կոռուպցիոն գործը հետաքննող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում պաշտոնանկ են արվել Ստամբուլի անվտանգության ծառայության (ոստիկանության) բարձրաստիճան աշխատակիցները, որոնք հետաքննում էին կոռուպցիոն սկանդալը: Թուրքական թերթը դա համեմատել է երկրաշարժի հետ:

Խոսքը գնում է 5 մարդու մասին. Ստամբուլի անվտանգության ծառայության ֆինանսական բաժնի պետ Յակուփ Սայգըլը, մաքսանենգության բաժնի պետ Թուղրուլ Թուրհալ, կազմակերպված հանցավորության բաժնի պետ Նազմի Արդըչ, ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ Օմեր Քյոսե, կարգուկանոնի գծով բաժնի պետ Էրսան Էրչըքթը:

Երեկ թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություն է ձեռնարկել երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում նաև Ստամբուլում ու Անկարայում, ինչի արդյունքում ձերբակալել է 84 մարդու, այդ թվում նաև 22 գործարարի ու երեք նախարարի (նրանք պատկերված են լուսանկարում – 168.am) որդիների: Նրանք ձերբակալվել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքներով:

Ձերբակալվածների թվում են հայտնվել ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի որդի Բարըշ Գյուլերը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդի Սալիհ Քաան Չաղլայանը և շրջակա միջավայրի պահպանման ու քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարի որդի Աբդուլլահ Օղուզ Բայրաքթարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս