Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը դադարեցրել է Ասոցացման համաձայնագրի հարցում Ուկրաինայի հետ շփումները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը դադարեցրել է շփումներն Ուկրաինայի կառավարության հետ՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ, քանի դեռ Ուկրաինան պարտավորություններ չի ստանձնել դրա կնքման շուրջ:

Շտեֆան Ֆյուլեն երեկ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ-ը դադարեցնում է աշխատանքներն Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ: Ֆյուլեն նշել է, որ առևտրային համաձայնագրի պատրաստակամության հարցը քննարկել է Ուկրաինայի փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հետ, սակայն պատասխան չի ստացել Ուկրաինայի կառավարությունից:

Ստանոն հայտարարել է. «Կարիք չկա շարունակել հինգշաբթի սկսած գործընթացը: Մենք պատրաստվում ենք շարունակել այն, երբ ուկրաինական կողմը կստանձնի ակնհայտ պարտավորություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս