Թուրքիան հունիսից Սիրիայի ապստամբներին հատկացրել է մոտ 50 տոննա զենք. ՄԱԿ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան հունիսից Սիրիայի ապստամբներին հատկացրել է 47 տոննա զենք: Այս մասին են վկայել ՄԱԿ-ի համաշխարհային առևտրի  (U.N. Comtrade) տվյալները:

Դրանց համաձայն, Թուրքիան վերջին ամիսներին զենքի մի շարք խմբաքանակներ է ուղարկել Սիրիայի ապստամբներին: Խոշորագույն խմբաքանակն ուղարկվել է սեպտեմբերին և կազմել է գրեթե 29 տոննա:

Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Լևենթ Գյումրուքչուն նախ հերքել է այդ թվերը, սակայն ավելի ուշ թուրքական Hürriyet թերթին հաստատել է, որ ՄԱԿ-ի տվյալները հենված են Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TÜİK) տեղեկատվության վրա:

Գյումրուքչուի խոսքերով՝ դա «եղել» է այնպիսի զենք (որսորդական հրացաններ), որը «նախատեսված չի եղել» ռազմական նպատակներով օգտագործելու համար:

Տեսանյութեր

Լրահոս