ԵՄ-ի դռները շարունակում են բաց մնալ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար. Հեյգ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Բրյուսելում ընթացող ԵՄ-ի արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ ԵՄ-ի դռները շարունակում են բաց մնալ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար:
Հեյգի խոսքերով՝ Ուկրաինան առայժմ չի կարողանում անցնել այդ դռներով. «Մեծ Բրիտանիան հանդես է գալիս Ուկրաինայի հետ ԵՄ-ի առավել սերտ հարաբերություններ ունենալու օգտին:
Ուկրաինան պետք է որոշում ընդունի առանց արտաքին ճնշման, իսկ նրանք, ովքեր ցանկանում են իրենց բողոքը հայտնել Ուկրաինայում, պետք է հնարավորություն ունենալ դա անել խաղաղ ձևով: Առավել բաց և ժողովրդավարական Ուկրաինան շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ ներառյալ Ռուսաստանը»: