Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը զուսպ և իմաստուն ձևով է արձագանքել ոչ վաղ անցյալում Իրանի հանդեպ ԱՄՆ-ի ոչ տեղին գործողություններին:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հինգշաբթի պատժամիջոցներ էր սահմանել իրանական 19 ընկերությունների ու ֆիզիկական անձանց հանդեպ: Դրա հետ կապված՝ Զարիֆը հայտարարել է. «Թեհրանը զուսպ է արձագանքելու ամեն տիպի ոչ տեղին ու ապակառուցողական գործողություններին, անգամ եթե դրանք հակասում են Ժնևում միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրին: Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները»:

Տեսանյութեր

Լրահոս