Թուրքիան թողարկել է հայրենական արտադրության առաջին սմարթֆոնը
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան թողարկել է հայրենական արտադրության առաջին սմարթֆոնը՝ Turkcell T40-ը: Նոր սմարթֆոնը վաճառքի կհանվի 2014 թվականի սկզբին: Ներկա դրությամբ հայտնի չէ դրա վաճառքի գինը:
Ավելի վաղ Թուրքիայի տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների պետական մարմնի ղեկավար Իբրահիմ Աջարերը հայտարարել էր, որ Թուրքիան շահագրգռված է Ճապոնիայի հետ համատեղ բջջային հեռախոսների արտադրություն սկսելում:
Նա ընդգծել էր, որ Թուրքիայում ստեղծված են բոլոր պայմանները օտար ներդրումների ներգրավման համար, և որ երկրում առկա է բջջային հեռախոսների մեծ պահանջարկ: Աջարերի խոսքերով՝ Թուրքիան տարեկան ներկրում է 17.5 միլիոն բջջային հեռախոս, որոնց 60 տոկոսը կազմում են սմարթֆոնները: