Այսօր կմեկնարկի Ժնևյան ձևաչափով ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 16-17-ին Ժնևյան ձևաչափով կանցկացվեն ռուս-վրացական բանակցությունները:
Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը, ըստ որի, այդ բանակցություններում վրացական պատվիրակությունը գլխավորում է առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
Վերջինիս խոսքերով՝ հանդիպման ժամանակ վրացական կողմը բարձրացնելու է ռուսական կողմի ձեռնարկած այսպես կոչված օս-վրացական սահմանին լարափակոցներ անցկացնելու հարցը: Բացի այդ, վրացական կողմը բարձրացնելու է Ռուսաստանի կողմից ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքելու հարցը: