Վարդան Պետրոսյանի գործով նշանակվել է մեքենաների ապրանքագիտական փորձաքննություն

Վարդան Պետրոսյանի գործով նշանակվել է մեքենաների ապրանքագիտական փորձաքննություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ փորձաքննության արդյունքում որոշվելու են ավտովթարի մասնակից երկու ավտոմեքենաների արժեքը:

«Ինձ մոտ, անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է, որ նախաքննական մարմինը արդեն արհեստականորեն ձգձգում է գործի քննությունը: Այսինքն՝ իրենք ամեն գնով անում են, որպեսզի երկար քննություն կատարեն այն դեպքում, որ իրենք արդեն վաղուց պետք է հայտարարած լինեին նախաքննության ավարտի մասին: Իրենք արհեստական ձգձգում են գործի քննությունը: Նշանակել են ապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու ավտոմեքենաների արժեքները: Դա կարելի էր շատ արագ անել, դրա անհրաժեշտությունն էլ չկա այս քրեական գործում, որովհետև ավտոմեքենային պատճառված վնասի չափը էական հանգամանք չէ մարդու մեղավորությունը կամ անմեղությունը հիմնավորելու համար: Դա առանձին քաղաքացիական հայցի խնդիր է»,- ասաց փաստաբանը:

Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ այժմ Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է նյութերի նախապատրաստումը գործը քննող քննիչի դեմ: Նրա խոսքով՝ քննիչի գործողություններում հանցակազմ կա: Փաստաբանը նշեց, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան պատկանում է իրավաբանական անձի:

Տեսանյութեր

Լրահոս