Բաժիններ՝

Չկա այն փաստաթուղթը, որի համաձայն 300 մլն դոլարի պարտք է կուտակվել. ԲՀԿ-ական պատգամավոր

«Չկա այն փաստաթուղթը, որի համաձայն գազի դիմաց 300 մլն դոլարի պարտքը վերջին 1.5-2 տարում կուտակվել է: Եվ «ՀայՌուսգազարդի» 20%-ի բաշխումը «Գազպրոմին» մեր բնակչության հաշվին չպետք է լինի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ գազային սակագնային քաղաքականությունը պետք է կատարվեր Հանրային ծառայությունների մասին օրենքի շրջանակներում:

168.am-ի հարցին՝ ի՞նչ գործնական քայլեր են նախատեսում իրականացնել, Մ.Մելքումյանը պատասխանեց, թե պատրաստվում են դիմել ՀԾԿՀ-ին՝ տեղեկատվություն ստանալու համար. «Պետք է ուսումնասիրենք, որ հասկանանք ժամկետները և սակագնի սահմանման մեխանիզմները: ՀԾԿՀ-ն մշտապես մոնիթորինգի իրավունք ունի, և պետք է հասկանալ թե ինչպես է կուտակվել այդ պարտքը, որ ոչ մի փաստաթղթում չկա: Նաև պետք է պարզենք գազի սակագնի շուրջ բանակցությունները եղել են «Գազպրոմ»-ՀՀ կառավարության, թե «Գազպրոմ»-«ՀայՌուսգազարդի» միջև, ինչը նույնպես կարևոր է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս