Բաժիններ՝

Սահմանադրական դատարանից սպասելիքները մեծ չեն. Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ն չի կարող կիսել 2014 թ. բյուջեի իրականացման պատասխանատվությունը և դրա համար դեմ է քվեարկել բյուջեի նախագծին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ըստ նրա՝ եկամուտների 100 մլրդ դրամով ավելացումը՝ հարկային բեռի անփոփոխ թողնելու և տնտեսական աճի միտումների դանդաղման պարագայում, բավականին բարդ խնդիր է լինելու: Մ.Մելքումյանը նշեց, որ հարկային սահունության գործակիցը հաշվի առնելու դեպքում առողջ տնտեսությունից հնարավոր է ապահովել 27%-ը, մնացածը կամ պետք է լինի գնաճի, կամ ստվերի հաշվին:

«2014 թ. խնդիրներ ենք ունենալու»,- կանխատեսեց պատգամավորը՝ հիմնավորելով, որ տնտեսական աճի տեմպի դանդաղումից բացի նվազում է ձեռնարկությունների շահութաբերությունը և տեղի է ունենում շուկաների առավել կենտրոնացում:

Անդրադառնալով կուտակային համակարգին՝ Մ.Մելքումյանը հայտարարեց, որ, թեև ԲՀԿ-ն միացել է 4 ուժերի շարժմանը, սակայն ինքը հույս չունի, որ Սահմանադրական դատարան դիմելը գործնական արդյունքներ կապահովի. «Սա քաղաքական խոշոր ակցիա է, խոշոր ռեֆորմ, որը վերաբերում է 270 հազար աշխատողների»: Նրա խոսքով՝ հարկավոր էր հետաձգել համակարգի նորերդումը՝ քաղաքական բոլոր ուժերի աջակցությունը ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս