Բաժիններ՝

Թուրքիայում հերթական անգամ ազատազրկման են դատապարտել Սևան Նշանյանին

Թուրքական Demokrat Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան ու գործարար Սևան Նշանյանին 4 տարով ազատազրկելու մասին որոշումը մտել է ուժի մեջ: Ավելի վաղ Նշանյանին ապօրինի շինարարություն ծավալելու համար դատապարտել էին 4 տարվա ազատազրկման:

Այժմ Վճռաբեկ դատարանը հաստատել է այդ դատավճիռը, ինչը մտել է ուժի մեջ:  Դրա հետ կապված՝ Նշանյանը Twitter-ում գրել է, որ արդեն շաբաթվա վերջին հայտնվելու է բանտում: Նշվում է, որ ապօրինի շինարարության ծավալելու վերաբերյալ Նշանյանի դեմ դատական հայց է ներկայացվել դեռևս 2008 թվականին:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջին էլ Նշանյանին դատապարտեցին 13.5 ամիս ազատազրկման՝ կապված Մուհամմեդ մարգարեին (կրոնական արժեքները հրապարակավ) վիրավորելու հետ:

2011 թվականի ամռանը Նշանյանը հայտարարել էր, թե Թուրքիայի 40.000 գյուղերից նվազագույնը 16.000-ի անունները թուրքացվել են. «Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո սկսվել է տեղանունների թուրքացման գործընթացը, որը լայն թափ է հավաքել 1950-ական թվականներին, երբ ստեղծվեց «Տեղանունների փոփոխության մասնագիտական հանձնաժողովը»։

1980 թվականից հետո այդ գործընթացը բավական արգելակել է։ Թուրքիայի 40.000 գյուղերից նվազագայունը 16.000-ի անունները փոփոխված են։ Ամենաշատ փոփոխությունները կրել են հյուսիսարևելյան սևծովյան (Տրապիզոն, Ռիզե, Արդվին) և հարավարևելյան քրդական շրջանները։ Այս երկու տարածաշրջաններում տեղանունների փոփոխման ցուցանիշը կազմում է ավելի քան 75 տոկոս։ Որոշ վայրերում դա հասնում է 80-85 տոկոսի։

Միևնույն ժամանակ տեղանունների անվանափոխություն է տեղի ունեցել նաև երկրի բոլոր հատվածներում՝ Մուղլա, Յոզգաթ և այլն։ Տեղանունները փոխելու նպատակն բոլոր այն բաների հետքերի սրբումն է, որոնք թուրքական կամ իսլամական չէին։ Տեղանունները փոխարինվեցին թուրքերեն անուններով, փոխվեցին նաև այն թուրքերեն անունները, որոնք իրենց մեջ չէին պարունակում ո՛չ իսլամական, ո՛չ էլ թուրքական տարրեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս