Գյունթեր Օթթինգերը Բաքվում կմասնակցի TAP գազատարի ստորագրմանը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերը հաջորդ շաբաթվա սկզբին կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտարարլ է եվրահանձնակատարի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Օթթինգերը դեկտեմբերի 17-ին Բաքվում մասնակցելու է «Անդրադրիատիկ» (TAP) գազատարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: Օթթինգերի ադրբեջանական այցի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
TAP-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը մասնակցելու են նաև Հունաստանի, Ալբանիայի ու Իտալիայի վարչապետները: