Բաժիններ՝

Մենք նորմալ ենք վերաբերվում հայ-թուրքական շփումներին. Բահար Մուրադովա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Բահար Մուրադովան լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարարի վաղվա այցը Երևան.

«Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը և նրա վարած քաղաքականությոնը կայանում է նրանում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է ադրբեջանական տարածքներից զորքերը դուրս բերելուց հետո: Դրա համար էլ մենք նորմալ ենք վերաբերվում այդ շփումներին:

Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, թե հարաբերություններ չկան: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է խոսել, կատարել փոխադարձ այցեր, մենք միասին կմտածենք խնդրահարույց հարցերի լուծման շուրջ և կուսումնասիրենք բոլոր կողմերի դիրքորոշումները:

Բնականաբար, նրանք, ովքեր նպատակադրվել են կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, պետք է մշտապես հիշեն, որ դա կախված է թուրք-ադրբեջանական և հայ-ադրբեջանական հարաբերություններից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս