Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի հետ սահմանի հնարավոր բացման վերաբերյալ թուրքական մամուլի հրապարակումը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի սահմանի վերաբերյալ թուրքական մամուլի տարածած տեղեկատվությունը.
«Այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է: Դրա լուծման համար անհրաժեշտ է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանը դեռ պատրաստ չէ այդ հարցի լուծմանը: Բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը կապված է հայկական կողմի հետ»:
Խալաֆովը հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: