Հայաստանի կառավարությունը բանավոր համաձայնվել է ԼՂ-ին հարակից երկու շրջան լքելուն. Sabah

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ հայտնի են դարձել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի արած հայտարարության մանրամասները, որում նա հայտարարել էր, որ ներկայումս իրենք աշխատում են ստեղծագործ և գաղափարների և նոր մտքերի վրա՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հետ:

Ընդգծվում է, որ Անկարան Կովկասում խաղաղության հաստատման (Ղարաբաղյան հակամարտության կարգավորման) համար պատրաստել է նոր «ճանապարհային քարտեզ», ինչին նպաստել են ոչ վաղ անցյալում Դավութօղլուի ամերիկյան և վարչապետ Ռեջեփ Էրդողանի ռուսական այցերը:

Թերթի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ Հայաստանի կառավարությունը «բանավոր համաձայնություն է տվել» Լեռնային Ղարաբաղին հարակից երկու շրջանները լքելու հարցում, սակայն Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի այդ մասին:

Եթե Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ լքում է այդ շրջանները, ապա Դավութօղլուն կմասնակցի դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գագաթաժողովին:

Թերթն ընդգծում է. «Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ունի էներգետիկ հարուստ պաշարներ և մեծ զարգացում է ապրում, և որ փակուղուց դուրս գալու համար պետք է փոխել խաղը:

Երկու շրջան լքելը հանդիսանում է մեկ քայլ առաջ: Դա ճանապարհ է հարթում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների համար (թերևս նկատի է առնվում հայ-թուրքական սահմանի բացումը – 168.am)»:

Տեսանյութեր

Լրահոս