Իրանը մերժել է Շիմոն Պերեսի առաջարկը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ը երեկ մերժել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի առաջարկը, ով ցանկություն էր հայտնել հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ:

Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը երեկ հայտարարել է, որ Իրանը կտրականապես դեմ է այդ հանդիպմանը և որ նա չի ճանաչում Իսրայել պետությունը. «Իրանը չի ճանաչում Իսրայելը: Մենք ակնհայտ ենք համարում այն փաստը, որ իսրայելական օկուպացիոն վարչակարգը ստեղծվել է նրա համար, որ խլի պաղեստինցիների հողերը»:

Տեսանյութեր

Լրահոս