Շիմոն Պերեսը պատրաստ է հանդիպել Հասան Ռոուհանիի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Թել Ավիվում տեղի ունեցած բիզնես-կոնֆերանսի ժամանակ Պերեսը հայտարարել է. «Ես պատրաստ եմ հանդիպել Ռոուհանիի հետ, ես թշնամիներ չունեմ, և մենք Իրանը չենք դիտարկում որպես թշնամի:

Հակամարտությունը չի հանդիսանում անձնական հարաբերությունների մասնիկ, դա քաղաքականության հարց է: Հրեական պետության նպատակը թշնամիներին բարեկամների վերածելն է»: Պերեսը, որպես օրինակ, մատնանշել է Պաղեստինի հանգուցյալ առաջնորդ Յասիր Արաֆաթին, որի հետ Իսրայելը համաձայնվեց բանակցել այն բանից հետո, ինչ նա փոխեց իր քաղաքականությունը.

«Անկասկած է, որ մենք նախընտրում ենք Իրանի միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական կարգավորումը: Մենք չենք շտապում կրակել՝ նախընտրելով քաղաքական ու տնտեսական ճնշումը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031