Կիևում ցուցարարները պատվանդանից ցած են գցել Լենինի արձանը
Կիրակի երեկոյան ցուցարարները պատվանդանից ցած են գցել Կիեւի Բեսարաբիայի հրապարակում գտնվող Լենինի հուշարձանը, հաղորդում է РИА «Новости»-ն:
Ականատեսները պատմել են, որ ակտիվիստներն արձանի գլուխը կապել են մետաղական ճոպանով եւ քաշել-գցել են պատվանդանից: Երբ արձանն ընկել է, նրանք սկսել են կոտրել այն:
Հիշեցնենք, որ հանրահավաքի մասնակիցները պահանջում են նախագահ Յանուկովիչի եւ կառավարության հրաժարականը: Երկրում արտակարգ իրավիճակ մտցնելու դեպքում ընդդիմությունը սպառնացել է վերցնել իշխանությունը: